Հունաստանի կանանց բասկետբոլի առաջնությունում գերազանց խաղով ու պատմական ռեկորդով աչքի է ընկել Հայաստանի հավաքականի առաջատար Ինգա Մանուչարյանը (Photo, Video)
11:41 , 22 մարտ, 2025
Հայաստանի կանանց հավաքականի առաջատար խաղացող Ինգա Մանուչարյանը, հանդես գալով Հունաստանի 2-րդ դիվիզիոնը ներկայացնող «Օլիմպիակոս Վոլու» ակումբում, ցուցադրել է փայլուն արդյունքներ։ 20 տուրի ընթացքում նա գրանցել է ռեկորդային 437 միավոր՝ դառնալով կանոնավոր առաջնության պատմության ամենաշատ միավոր վաստակած խաղացողը։ Մանուչարյանը միջինում հավաքել է 22 միավոր յուրաքանչյուր խաղում։ «Օլիմպիակոս Վոլու»-ն ընդամենը մեկ միավորի պատճառով չի կարողացել դուրս գալ առաջնության փլեյ-օֆֆ փուլ։