Էսկալացիայի որևէ հիմք չկա, այդ լուրերով փորձում են քողարկել բուն լուրը․ Նիկոլ Փաշինյան


22:19 , 21 մարտ, 2025

Tert.am-ը գրում է․

Էսկալացիայի մասին լուրերի նպատակը դրանով բուն լուրը քողարկելն է, իսկ բուն լուրը հետևյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Փաշինյանը։

«Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա. ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչել են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը»,-ասել է նա։