Գուգարքի և Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում


18:32 , 21 մարտ, 2025

Մարտի 21-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Գուգարքի և Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում: Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: