Օրենսդրական փաթեթով հանվում է ոստիկանությունում ծառայության անցնելու 35 տարեկան շեմը. 18 տարին լրացած քաղաքացիները կարող են ոստիկան դառնալ. Արփինե Սարգսյան


14:26 , 21 մարտ, 2025

Tert.am-ը գրում է.

Միայն 2024 թվականի ընթացքում պարեկների կողմից բացահայտվել է ընդհանուր 3,691 հանցագործության դեպք: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Ներկայացնելով 2024-ի արդյունքները, Սարգսյանն ասաց, որ քրեական ոստիկանության դեպքում հատկապես բաց ընդունելություն են կազմակերպել և քաղաքացիական անձինք ևս կարողացել են մասը կազմելու ընդունելությանը:

«Այս պահի դրությամբ ունենք մի շարք քաղաքացիական անձինք, որոնք իրենց աշխատանքն են իրականացնում քրեական ոստիկանությունում:

Համայանքային ոստիկանության դեպքում ևս նախատեսվելու է բաց մրցութային ձևաչափ կադրերի ընտրության դեպքում, այս փուլը հաղթահարած անձինք կհամարվեն ատեստավորված, ինչը կնշանակի, որ հնարավորություն կա գերազանց անցնելով բոլոր պրոցեսները՝ այդ թվում ստանալ սպայական կոչում և միջինում ստանալ 500 հազար դրամ դրամական բավարարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: