Արմեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ դեսպան Մեծ Բրիտանիայում


11:58 , 27 սեպտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Այսօր Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Այդ պաշտոնում նշանակվել է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: Արմեն Սարգսյանը նախկինում նույնպես զբաղեցրել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնը, որից հետո 1996 թ. նշանակվել էր վարչապետ ու պաշտոնավարել ընդամենը 6 ամիս: