Ձմեռային եղանակ գարնանը. ՆԳՆ–ն հայտնում է, որ ՀՀ–ում կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ
08:39 , 21 մարտ, 2025
Սպիտակի, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։
Նիգավան-Ծիլքար ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։
Լոռու մարզում (բացի Սպիտակ քաղաքից), Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
Արագածի տարածաշրջանում բուք է։