Ֆեյսբուքում արդեն հնարավոր է խմբագրել հին գրառումները


14:04 , 27 սեպտեմբեր, 2013

 

Google+ սոցիալական ցանցը հենց սկզբից ներառում է մի օգտակար ֆունկցիա, որը թույլ է տալիս խմբագրել արդեն հրապարակված գրառումները: Վերջապես Ֆեյսբուքում նույնպես հայտնվեց այս ֆունկցիան: Արդեն կարիք չի լինի տառասխալների համար ջնջել հրապարակված ամբողջ ստատուսը և մի տառ կամ բառ փոխելուց հետո նորից գրել: 
Գրառումների խմբագրումը կատարվում է մեկնաբանությունների խմբագրման ձևով: Այստեղ նույնպես խմբագրելուց հետո հատուկ պատուհանում պահպանվում են գրառման նախորդ տարբերակները:



Գրառումները խմբագրելու ֆունկցիան աստիճանաբար հասանելի կդառնա բոլոր օգտատերերի համար: Ֆեյսբուքի բջջային հավելվածներում նույնպես կավելանա այս ֆունկցիան: