11:32 , 27 սեպտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Վաշինգտնում 63 տարեկանում կյանքից հեռացել է Փոլ Կարասոնը, ով հայտնի է իր մաշկի կապույտ գույնով: Կապույտ մարդ մականունով հայտնի Կարասոնը հիվանդանոցում է հայտնվել սրտի նոպայի հետեւանքով: Ավելի ուշ նա ինսուլտ է տարել:
Կարասոնը հայտնի է դարձել 2008 թվականին հեռուստատեսությամբ ելույթից հետո, որտեղ պատմել է իր հազվադեպ հանդիպող արգիրոզ հիվանդության մասին:
Կարասոնը սկսել է կապտել 15 տարի առաջ, երբ փորձել է դեղերի միջոցով բուժվել դերմատիտից: