Պարտվել ենք ինչպես Քառօրյա, այնպես էլ 44-օրյա պատերազմում. սա արձանագրվել է
14:12 , 20 մարտ, 2025
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանն արձանագրել է պարտություն ինչպես Քառօրյա, այնպես էլ 44-օրյա պատերազմում։
«Սա արձանագրված է քննիչ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում», – ասաց նա՝ ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին։
Քոչարյանը շեշտեց, որ Հայաստանը խաղաղություն չի մուրում, այլ ցանկանում է այն։
«Խաղաղությունը պետք է նաև Ադրբեջանին, մեր հարևան երկրներին՝ Իրանին, Թուրքիային։ Բոլորի նպատակը խաղաղությունն է։ Կռիվ անելը հեշտ է, իսկ խաղաղության հասնելն է դժվար», – նշեց պատգամավորը։