Թուրք ուսանողները բողոքում են Սիրիայում և Եգիպտոսում սպանությունների ու բռնությունների դեմ


11:26 , 27 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Թուրքիայի մի շարք համալսարանների ուսանողները բողոքի ակցիաներ են անցկացրել՝ ընդդեմ Սիրիայում ու Եգիպտոսում շարունակվող սպանությունների ու բռնությունների: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:

Հաղորդվում է, որ թուրք ուսանողները Եգիպտոսի զինվորական ռեժիմին կոչ են արել հրաժարվել իշխանությունից և ազատ արձակել երկրի նախագահ Մուհամմադ Մուրսիին և «Մուսուլման եղբայրներ» շարժման մյուս առաջնորդներին: 

Ցուցարարները նաև միջազգային հանրությանը կոչ են արել ուժեղացնել ճնշումը Բաշար Ասադի ռեժիմի դեմ՝ Սիրիայում բռնությանը վերջ դնելու համար: Հանրահավաքին հնչել են կոչեր՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման արդար հետաքննության, խաղաղ բնակիչների մահվան համար մեղավորներին դատելու պահանջով: