Մինչև կիրակի հանրապետությունում կլինի առանց տեղումների եղանակ


11:19 , 27 սեպտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Այսօր` սեպտեմբերի 27-ին,  ողջ հանրապետությունում դիտվող առանց տեղումների եղանակը կպահպանվի, փոփոխական ամպամածություն է սպասվում արևելյան շրջաններում, մնացած տարածքում կդիտվի պարզ եղանակ: Առանձին վայրերում հնարավոր է քամի 13-18մ/վրկ:

Meteo-tv-ի փոխանցմամբ` օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով: Կայուն, առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչև կիրակի:

Երևանում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Հնարավոր է քամի 7-10մ/վրկ: 
Գիշերը +8+10, ցերեկը +23+25, երեկոյան +18+20