17:36 , 19 մարտ, 2025Starnews.am-ը գրում է․
Ցավալի լուրով հանդես եկանք` հայտնելով սիրված դերասան Արա Դեղտրիկյանի կյանքից անժամանակ հեռանալու մասին: Դեղտրիկյանը 60 տարեկան էր, առողջական խնդիրներ ուներ:
Դերասանի անժամանակ մահվանն արձագանքել են մի շարք հայտնիներ:
Դերասանուհի Զառա Արամյանը գրել է.
«Ո՞նց
Արայիկ ջան
Կարինեյին ու Մանանին ո՞նց թողեցիր…
Տաղանդավոր… հանգչիր խաղաղությամբ
Մի պակասեք ժամանակից շուտ էլի»:

Երգչուհի Աննա Խաչատրյանը տարածել է դերասանի նկարն ու գրել.
«Շա՜տ ափսոս… Հանգչիր խաղաղությամբ…»:

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը հրապարակել է համատեղ լուսանկար ու գրել.
«Լույսերի մեջ մնաս, Արա ջան, լավ արտիստ և լավ Մարդ»:

Մի շարք դերասաններ ու երգիչներ հրապարակել են Արա Դեղտրիկյանի լուսանկարն ու իրենց ցավը հայտնել:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: