11:05 , 27 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի գլխավորությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:
Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:
Նշենք, որ սեպտեմբերի 26-ին, կյանքի 84-րդ տարում վախճանվել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի եռակի դափնեկիր, Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, դերասան Սոս Արտաշեսի Սարգսյանը: