Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Թուրքիայում կմասնակցեն Աշխարհի գավաթի երրորդ փուլին


17:41 , 18 մարտ, 2025

Մարտի 18-ից 24-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կկայանա Աշխարհի գավաթի երրորդ փուլը, որտեղ կմասնակցեն Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը:  Այս մասին հայտնում են ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայից։

Աշխարհի գավաթի երկրորդ փուլը կայացել է Բաքվում որին մեր թիմը չի մասնակցել: