ԱՄՆ-ն վերսկսում է Ուկրաինայի հետ ռազմական օգնության և հետախուզական տեղեկատվության փոխանակումը


00:47 , 18 մարտ, 2025

ԱՄՆ-ն վերսկսում է Ուկրաինայի հետ ռազմական օգնության և հետախուզական տեղեկատվության փոխանակումը ինչպպես նախկինում էր: Այդ մասին հայտարարել են Պենտագոնից։

Նշվում է, որ Կիևի հետ հետախուզական տվյալների փոխանակումը շարունակվում է նախկին ծավալով։ Մինչ օրս Միացյալ Նահանգները Ուկրաինային տրամադրել է միլիարդավոր դոլարների օգնություն, ներառյալ անհրաժեշտ սարքավորումներ և զինամթերք։