Մադրիդի մետրոյում 2 մլն դոլար գումարով դրամապանակ է հայտնաբերվել


09:53 , 27 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Մադրիդի (Իսպանիա) մետրոյի գնացքներից մեկում 2 մլն դոլար գումարով դրամապանակ է հայտնաբերվել, հայտնում է gazeta.ru-ն՝ The Local-ին հղումով։

Այն հայտնաբերվել է մետրոյի աշխատակցի կողմից՝ վագոնները ստուգելու ժամանակ։

Վագոններից մեկի դռները մինչև վերջ չեն փակվել, և այն ուղարկվել է նորոգման։ Նորոգման խմբի անդամներից մեկն այն զննելու ժամանակ գտել է խնդրի «պատճառը»՝ շագանակագույն կաշվե դրամապանակը մնացել էր դռների ավտոմատ փակման համակարգում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ