09:44 , 27 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ է, որ իր թիմը դեռևս կկատարելագործի խաղը:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 6 տուրերից հետո դորտմունդցիները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը` իրենց ակտիվում գրանցելով 5 հաղթանակ և 16 միավոր: Նույնքան միավոր է վաստակել Մյունխենի «Բավարիա»-ն:
«Մենք պետք է շատ վազենք, ջանք չխնայենք, ֆուտբոլ խաղալ և պարզապես հաջորդ քայլը կատարել` մեր թիմի խաղը կատարելագործելու նպատակով: «Նապոլի»-ի դեմ խաղի ընթացքում ես լարված էի: Թիմս պարտվեց: Սակայն դա նրանց միակ պարտությունն էր ընթացիկ մրցաշրջանում»,- ասել է Կլոպը: