15:44 , 15 մարտ, 2025Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունն իր հավանությունն է արտահայտել Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ բանակցությունների ավարտման եւ խաղաղության համաձայնագրի ձեռքբերման առնչությամբ։
Երկրի ԱԳՆ հայտարարության համաձայն՝ թագավորությունը հուսով է, որ այդ համաձայնագիրը կհանգեցնի կայունության եւ բարգավաճման նոր փուլի։