Երասխից տեղափոխված մետաղաձուլարանն արդեն աշխատում է․ Փաշինյանն այցելել է գործարան (Video)


13:40 , 15 մարտ, 2025

Ադրբեջանական գնդակոծությունների հետևանքով Երասխից Արարատ տեղափոխված մետաղաձուլական գործարանն արդեն աշխատում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հրապարակել այցի տեսանյութը։

«Արարատ խոշորացված համայնքի աղմկահարույց մետաղաձուլարանն արդեն աշխատում է»,-տեսանյութին կից գրել է Նիկոլ Փաշինյանը։