Ալիևը հաստատել է Ադրբեջանի միացումը «Իսլամական ութնյակին»


11:12 , 15 մարտ, 2025

Ալիևը հաստատել է Ադրբեջանի միացումը «Իսլամական ութնյակին»: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։

«Իսլամական ութնյակ»-ը (D8 տնտեսական համագործակցության կազմակերպություն) միջազգային կազմակերպություն է Բանգլադեշի, Եգիպտոսի, Նիգերիայի, Ինդոնեզիայի, Իրանի, Մալայզիայի, Պակիստանի և Թուրքիայի միջև համագործակցության զարգացման համար: