Մեքսիկայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


12:12 , 15 մարտ, 2025

Մեքսիկայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Էպիկենտրոնը գտնվել է Օախակա քաղաքից 77 կմ հյուսիս-արեւելք՝ մոտ 225 հազար մարդ բնակչությամբ։ Աղբյուրը գտնվել է 35 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։