ՆԱՏՕ-ն ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը


21:58 , 14 մարտ, 2025
ՆԱՏՕ-ն ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը։
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և անհամբերությամբ սպասում ենք պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը: Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացում և օգուտ տարածաշրջանային անվտանգության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։