Նիկոլ Փաշինյանը իրականացնում է զիջումների քաղաքականություն․ Հենրիխ Դանիելյան


19:28 , 13 մարտ, 2025
Տեղի է ունենում այն, ինչի մասին տարիներ շարունակ խոսել ենք, և այս գործընթացում որևէ նորություն չկա։ Նիկոլ Փաշինյանը իրականացնում է զիջումների քաղաքականություն, իսկ մենք փորձում ենք կանխել դա և թույլ չտալ հայկական շահերի հերթական կորուստը։
Այս պահին նրա քաղաքականությունն ընթանում է առանց էական խոչընդոտների, ինչը նշանակում է, որ նա շարունակում է զիջումները՝ անկախ դրանց բովանդակությունից․ լինի դա Արցախի հարցը, ՀՀ սուվերեն տարածքի խնդիրները, թե Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության ապագան։