Հրդեհ` Տանձուտ գյուղում. այրվել է մոտ 700 հակ կուտակած անասնակեր


18:08 , 13 մարտ, 2025

Մարտի 13-ին, ժամը 13:35-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում անասնակեր է այրվում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:12-ին, մարվել՝ 14:56: Այրվել է մոտ 700 հակ կուտակած անասնակեր: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անասնագոմ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ տրակտոր։