08:56 , 27 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ-ը հրաժարվել է այցագիր տրամադրել Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմին՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Հաղորդվում է, որ նա մտադիր էր ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
Միևնույն ժամանակ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են Սիրիայի և դրա քիմիական զենքի հարցով բանաձևը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ այն ՄԱԿ ԱԽ կներկայացվի առաջիկա ժամերին: