08:40 , 27 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հնչեցրել է Իրանի վրայից պատժամիջոցները հանելու պայմանները:
Նրա խոսքով՝ պատժամիջոցները կհանվեն միայն այն դեպքում, եթե Իրանի միջուկային ծրագիրը լինի թափանցիկ ու կրի խաղաղ բնույթ:
Քերին հայտարարել է, որ այդ երկու պայմանների կատարման դեպքում պատժամիջոցները կարող են հանվել մեկ ամսվա ընթացքում:
Ավելի վաղ Իրանը խոստացել էր ապացուցել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը: