Իրանի գերագույն առաջնորդը նշել է, որ պատերազմ չեն ցանկանում, բայց պատրաստ են ԱՄՆ-ի դեմ վճռական հակաքայլերի


00:16 , 13 մարտ, 2025

Իրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե ԱՄՆ-ն սխալ քայլեր ձեռնարկի, ապա հակաքայլերը վճռական կլինեն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

«Իրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե ամերիկացիները և նրանց գործակալները սխալ գործողություններ ձեռնարկեն, Իրանի հակաքայլերը կլինեն վճռական և հստակ: Եվ ամենաշատը կտուժի ԱՄՆ-ն»,- Խամենեիի խոսքն է մեջբերել ISNA գործակալությունը: