Թրամփի բանագնաց Ուիթքոֆն այս շաբաթ կմեկնի Մոսկվա


23:18 , 12 մարտ, 2025

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այս շաբաթ կայցելի Մոսկվա: Այս մասին հայտնում են Սպիտակ տնից։

Հաղորդվում է, որ Ուիթքոֆը Մոսկվա կատարելիք այցի ժամանակ պատրաստվում է համոզել Ռուսաստանին ստորագրել Ուկրաինայի հետ հրադադարի մասին համաձայնագիրը։ 

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություննեինց հետո Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել կնքել 30-օրյա զինադադար։ ԱՄՆ-ն էլ իր հերթին հայտնել է, որ կհամոզի Ռուսաստանի հրադադարի կնքման հարցում։