Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռն ԱԹՍ-ների գրոհի պատճառով վայրէջք է կատարել Սամարայում


12:52 , 11 մարտ, 2025

Tert.am-ը գրում է.

Երեքշաբթի առավոտյան ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային գրոհի ֆոնին Մոսկվայի օդանավակայանների փակումից հետո ՌԴ մայրաքաղաք մեկնող մի շարք չվերթներ ուղղորդվել են Վոլգայի դաշնային օկրուգի շրջանների այլընտրանքային օդանավակայաններ։

Այսպիսով, Սամարայի Կուրումոչ օդանավակայանը տասնմեկ չվերթ է ընդունել, այդ թվում՝ Երևանից, «Ինտերֆաքս»-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ ՌԴ ՀՕՊ համակարգերը մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում 337 անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Սա Ուկրաինայի կողմից անօդաչու թռչող սարքերով ամենախոշոր հարձակումն է 2022-ի փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: