03:27 , 27 սեպտեմբեր, 2013Անասելի խոր կսկիծով ու ինձ ոչ բնորոշ նկատելի հուզականությամբ ընդունեցի Նահապետի՝ իմ պաշտելի Սոս Սարգսյանի մահվան բոթը: Հավանաբար ոչ նրա համար, որ պատիվ ու երջանիկ բարեբախտություն եմ ունեցել անձամբ ճանաչելու ...
Ուղղակի ... ուղղակի վերջին շրջանում միշտ վախեցել եմ այս կորստից ...
Սոս պապին ինձ համար ներկա մարմնացումն էր հայ մտավորականի հավաքական կերպարի ...
Սոս Սարգսյանի մահվան բոթն անբացատրելիորեն, զուտ ներքաշխարհային զգացականությամբ, ընկալեցի որպես « SOS» ազդանշան՝ իրական հայ մտավորականության հետագա խղճի ու ճակատագրի համար ...