Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Bitarchitects ընկերության հիմնադիր Թերի Բիթարի հետ


23:12 , 10 մարտ, 2025
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատանքներ տանել տնտեսական և առևտրային հնարավոր համագործակցությունների, ինչպես նաև ներդրումային հնարավորությունների վերհանման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Այդ համատեքստում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Bitarchitects ընկերության հիմնադիր Թերի Բիթարի և ընկերության խորհրդատվական թիմի հետ։