Երևանի քաղաքապետարանն առգրավել է փողոցում վաճառվող ծաղիկները և միրգ-բանջարեղենը


00:11 , 11 մարտ, 2025

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ փողոցային առևտուրը կանխելու նպատակով:

«Ոչ համապատասխան վայրում առևտրային գործունեություն իրականացնելու համար` կազմվել է արձանագրություն, որից հետո կատարվել է ապրանքի առգրավում։

Անառողջ միջավայրում սննդամթերքի իրացման գործընթացը առաջին հերթին վտանգում է այն քաղաքացիների առողջությունը, ովքեր գնում են տվյալ ապրանքը։

Ուստի Երևանի քաղաքապետարանը հորդորում է փողոցային առևտրով զբաղվողներին՝ զերծ մնալ իրենց ապրանքը բացօթյա պայմաններում իրացնելուց»,-հայտնում են քաղաքապետարանից։