«Գնացեք Ավինյանի հորից համբալի դասեր սովորեք», «համբալի դասեր Դուք սովորեք»․ Փոստանջյանը՝ ոստիկանին


18:32 , 7 մարտ, 2025

Armlur.am-ը գրում է․

Այսօր՝ ժամը 16:00-ից Երևան քաղաք, Արաբկիր վարչական շրջան, Նաիրի Զարյան 11-13 փողոց հասցեում բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի ապօրինի գործողությունների:

Ակցիայի մասնակիցները փակել են Նաիրի Զարյան փողոցը։

Ինչ-որ պահի լարված իրավիճակ ստեղծվեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի և ոստիկանի միջև։

Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 14.11.2024 թվականին, Երևան քաղաք, Արաբկիր վարչական շրջան, Նաիրի Զարյան 11-13 փողոց հասցեում գտնվող նախկինում որպես այգի ծառայող, կանաչ տարածք հանդիսացող հողի վերաբերյալ «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերությանը բազմաբնակարան, բարձրահարկ շենք կառուցելու համար տրամադրել է թիվ 01150-02-1985-24 շինարարության թույլտվությունը: Այս փաստաթուղթը տրամադրվել է քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով, որպիսիք` քաղաքաշինական նորմերի խախտումներով շինարարության իրականացումը հանգեցրել է աղետի: