Երևան-Գյումրի ճանապարհի Հոռոմի խաչմերուկում ճանապարհը չզիջելու համար վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել


18:02 , 7 մարտ, 2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմի խաչմերուկը շարունակում է մնալ ամենավտանգավոր հատվածներից մեկը:

Shamshyan.com-ը հայտնում է, որ «Ճանապարային դեպարտամենտ» հիմնադրամը 2 տարուց ավելի է՝ ավարտին չի հասցնում այդ խաչմերուկի վերջնական բացումը, ինչի պատճառով էլ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, այդ թվում՝ ողբերգական, չի նվազում:

Կահավորումը ևս անբավարար է, գիշերային ժամերին բացակայում են հատուկ լուսային փարոսիկները, անհրաժեշտ պարագաները: 

Այսօր՝ մարտի 7-ին նշված խաչմերուկում ճանապարհը չզիջելու պատճառով վարորդները հայհոյել են միմյանց, ծեծկռտուք է տեղի ունեցել։