ՊԵԿ նախագահը շրջայց է կատարել Գյումրու և Վանաձորի մաքսային հսկողության գոտիներում


22:23 , 6 մարտ, 2025

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն աշխատանքային շրջայց է կատարել Գյումրու և Վանաձորի մաքսային հսկողության գոտիներում, այցելել Բագրատաշեն և Այրում անցակետեր, ինչպես նաև Գյումրու և Վանաձորի հարկ վճարողների սպասարկման սրահներ։

Հայտնում են ՊԵԿ-ից։

Կոմիտեի ղեկավարը կարևորել է առևտրի դյուրինացման, ՊԵԿ համակարգերի թվայնացման, ենթակառուցվածքների արդիականացման, ինչպես նաև հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները և զարգացման հեռանկարները։