Tert.am-ը գրում է․
Սիրիայի Տարտուս և Լաթաքիա բնակավայրերում բողոքի ակցիաներ են սկսվել, լսվել են կրակոցներ։ Նախկին նախագահ Ասադի կողմնակիցները բողոքում են նոր իշխանությունների դեմ։
Ալ Ջազիրան հաղորդում է, որ ցուցարարները դարանակալել են Լաթաքիայի մերձակայքում և սպանել նոր կառավարության անվտանգության աշխատակիցներին: Զոհերի թիվը հասել է 15-ի։
Սիրիայի նոր իշխանությունները համալրում են ուղարկել Իդլիբից, Համայից, Հոմսից և Հալեպից։
Ալ Ջազիրայի աղբյուրի համաձայն՝ ցուցարարների թվում են սիրիացի հրամանատար, գնդապետ Սուհեյլ ալ Հասանի կողմնակիցները։