Օկուպացված Արցախում վթարի են ենթարկվել Ալիեւի հատուկ ներկայացուցչության աշխատակիցները


23:37 , 6 մարտ, 2025

Lurer.com-ը գրում է․

Արցախի օկուպացված Վարանդայի, Մարտունու, ինչպես նաեւ Աղդամի շրջաններում Ադրբեջանի  նախագահի հատուկ ներկայացուցչության աշխատակիցները վթարի են ենթարկվել։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ավտովթարը տեղի է ունեցել Աղդամ-Վարանդա ավտոճանապարհին։

Ըստ տեղեկությունների՝ ներկայացուցչության աշխատակիցներ Սվետլանա Մամեդովան և Ռաֆետ Ֆարզալիևը ծառայողական պարտականությունները կատարելիս վթարի են ենթարկվել։ Վթարի հետևանքով Ս. Մամեդովան տեղում մահացել է, Ռ. Ֆարզալիևը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է։