Թևանյան Անդոյի կենսագրութան այս դրվագը կօգնի Բորիկին հասկանալ, թե ինչու է նա «ֆեյք»
16:28 , 6 մարտ, 2025
Մուրազի Բորիկը հայտարարել է, թե երրորդ նախագահի հետ աֆիլացված շրջանակները թիրախավորել են Թևանյան Անդոյին այն պատճառով, որ նախքան Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը վստահ էին, որ վերջինս դարձել է քաղաքական աութսայդեր: Իսկ այս ամենի նպատակը աշխարհաքաղաքական է. խնդիր կա՝ Հայաստանը հեռու պահելու ՌԴ-ից:
Նախ՝ միայն վերջին տխմարը կարող է Սերժ Սարգսյանին կամ ՀՀԿ-ին, նրանց հետ աֆիլացվող շրջանակներին մեղադրել հակառուսականության համար այն դեպքում, երբ հայտնի է, թե ինչպիսի հայտարարություններով են շարունակաբար հանդես եկել ու գալիս ՀՀԿ-ի կարկառուն դեմքերը՝ բազմիցս մեղադրելով Նիկոլին հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար, և թե ինչ մակարդակի վրա էին գտնվում այդ հարաբերությունները նախքան Նիկոլը, ապա՝ Բորիկը չի ասում, թե ինչու է Թևանյան Անդոն իրականում քննադատվում: Նա չի քննադատվում այն պատճառով, որ ասենք հանդես է գալիս ռուսամետ դիրքերից կամ իբր Նիկոլ փնովում, նա քննադատվում է այն պարզ պատճառով, որ իրականում Նիկոլի «թելն է թելում»՝ «գոլորշի բաց թողնելով» ու իրենից ոչինչ չներկայացնելով: Ընդդիմադիր պայքարը լավ բան է, բայց երբ դրա գլխին կագնում է «ֆեյք» մեկը, ապա այն դառնում է իսկական պատուհաս՝ ուժեղացնելով Նիկոլի դիրքերը, իսկ ասվածի ապացույցը ժամանակին Անդոյի ցուցաբերած վարքն էր,երբ պայքարի հրապարակը թողեց ու հանկարծ Հայաստանի մարզերից մեկում հայտնվեց:
Քննադատվել ու քննադատվելու են բոլոր նրանք, որոնց օգտակար գործողության գործակիցը վերջում զրոյին է հավասարվում, իսկ Անդոյի դեպքում այն ապրիորի զրո է, քանի որ նա իրականում Նիկոլի ագենտն է՝ ընդդիմադիր դաշտոմ, իսկ վերջինիս հետ Անդոյի տերերը բավական արդյունավետորեն են համագործակցում: