Ռիհաննան նոր թրենդ է թելադրում՝ մալետ ռետրո-սանրվածք


21:21 , 26 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Իր արտաքին տեսքն անվերջ փոփոխող Ռիհաննան հերթական անգամ փոխել է սանրվածքը, որն, ըստ փորձագետների, նոր թրենդ կդառնա, գրում է FashionTime-ը:

Այս անգամ նա որոշել է փորձել մալետ: Այս սանրվածքը նորաձև էր 20-րդ դարի 80-ականներին, ու դրա մեծ հետևորդն էր բրիտանացի երգիչ Ռոդ Ստյուարտը: 

Ինչ վերաբերում է մալետ սանրվածքի ժամանակակից հետևորդներին, ապա, բացի Ռիհաննայից, նրանց շարքում է հայտնվել նաև մոդել Էդի Քեմփբելը: