21:27 , 26 սեպտեմբեր, 2013
Operativ.am-ը գրում է.
Մադրիդի մետրոպոլիտենի աշխատակիցը հայտնաբերել է, որ գնացքի դռներից մեկի անսարքության պատճառը դռան արանքում թողած դրամապանակն է:
Դրամապանակը հանելուց հետո դրա մեջ հայտնաբերել են անձնագիր, բանալիներ և 2 մլն դոլար:
Հատկանշական է, որ կորած դրամապանակի տերն ամենափոքր ջանք անգամ չի գործադրել այն գտնելու համար:
Դրամապանակը հանձնել են ոստիկանությանը, դրա տերը`Կալիֆոռնիայի բնակիչը, խոստացել է վերցնել այն ոստիկանությունից, սակայն 3 օր է դեռ չի հայտնվել: