Աշխարհում միլիոնավոր մարդիկ ունեն պաթոլոգիկ ցածր սեռական ցանկություն:
Այն ամենատարածված սեքսոլոգիական խնդիրներից է:
Ցածր սեռական ցանկությունը, որը նաև հայտնի է որպես հիպոակտիվ սեռական ցանկության խանգարում (HSDD/ Hypoactive Sexual Desire Disorder ) վերաբերում է սեռական գործունեության նկատմամբ հետաքրքրության կամ ցանկության մշտական կամ կրկնվող պակասին:
Այս խնդրի ժամանակ կարող են առկա լինել տարբեր պատճառական գործոններ.
Աշխատանքային ծանրաբեռնվածությունը, սթրեսը և հոգնածությունը համարվում են լիբիդոն նվազեցնող գործոն: Հաճույք չպատճառող աշխատանքը վնասակար է հոգեկան առողջությանը, ինչը ազդում է սեռական կյանքի վրա:
Սթրես
Սթրեսը դառնում է սեռական ակտիվության նվազման և սեքսից անբավարարվածության հիմնական պատճառ:
Սթրեսը մարդու վրա ազդում է տարբեր մեխանիզմներով՝ ազդում է հորմոնների մակարդակի վրա, ստեղծում է սեփական մարմնի նկատմամբ բացասական գնահատական, ստիպում է կասկածի տակ դնել ապագա ընտանեկան հարաբերությունների իմաստը և բարձրացնել ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման մակարդակը:
Հորմոնալ խանգարումները, այդ թվում տեստոստերոնի նվազումը նույնպես կարող է պատճառական գործոն հանդիսանալ:
Այս խնդրի ժամանակ կարող են առկա լինել տարբեր պատճառական գործոններ, որոնք պետք է հետազոտել և իրականացնել արդյունավետ սեքսոլոգիական բուժում: