Երևանում «Նիվա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված 2 «Howo» բեռնատարների և կողաշրջվել
22:56 , 3 մարտ, 2025
Այսօր՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի դիմաց, Երևանի բնակիչ 23-ամյա Գարիկ Մարտիրոսյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կայանված վիճակում գտնվող 2 «Howo» մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։