Նիկոլը կլսի՞ այաթոլլայի ձայնը


16:15 , 3 մարտ, 2025
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կոչ է հղել աշխարհի երկրներին հույս չկապել Արևմուտքի աջակցության հետ. նրանք, ովքեր հույսը դնում են ԱՄՆ-ի և Եվրոպայի վրա, պետք է նայեն Ուկրաինայի ներկայիս վիճակին:

Օրերս Իրանի պետական հեռուստատեսությանը հարցազրույց տված Նիկոլը կանսա՞ Իրանի գերագույն առաջնորդի իմաստուն կոչին՝ խելքը հավաքելով գլուխը: Ակնհայտ է, որ ելնելով սեփական իշխանության պահպանման մոլուցքից՝ Նիկոլը բռնել է դեպի Արևմուտք տանող ուղին՝ բևեռ, որին տանող ճանապարհը Հայաստանի համար անցնում է նախևառաջ Թուրքիայով: Այալթոլլայի կոչն այս իմաստով նախևառաջ ուղղված է թերևս Հայաստանին ու հայաստանատիպ երկրներին՝ չնայած նրան, որ Իրանը բավական զուսպ է իրեն դրսևորում Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորին առնչվող հարցերում:

Նիկոլը թերևս դեմ չէր լինի պատեհ առիթի դեպքում Կրեմլի գիրկը թռնելուն, բայց հասկանում է, որ այնտեղ իրեն սպասող չկա. ռուսամետ դարձած Հայաստանը բոլորովին այլ դեմքով է ի տես աշխարհի հանդես գալու, իսկ Նիկոլն ուղղակի աղբաման է նետվելու՝ ստիպված լինելով Թուրքայում կամ Բաքվում քաղաքական ապաստան գտնել: Ահա այս գիտակցումն է, որ Նիկոլին ստիպում է ընկնել Եվրոպայի դռներն ու իշխանության հարց լուծել՝ հուսալով, որ այն կորցնելու դեպքում կկարողանա ոչ թե Բաքվում, այլ գոնե մի ինչ-որ արևմտյան տաքուկ երկրում իր փողերը վայելել: