Թուրքի արյունն Աննայի համար իսկապես թանկ է


14:10 , 3 մարտ, 2025
Աննան իր ֆեյսբուքյան ռիլերից մեկում կոչ է արել փոխել բազմադարյա իրականությունը՝ օգտվելով 21-րդ դարի հնարավորություներից, քանի որ այսօր ընդամենը 24 ժամվա ընթացքում կարելի է միջավայր փոխել, փոխել սոցիալական հարթակներում քննարկվող նյութը և այլն:

Ի՞նչ բազմադարյա իրականություն է Աննան ցանկանում փոխել, ինչի՞ հետ նա հաշտ չէ: Հարցի պատասխանը պարզ է՝ նա ցանկանում է կոտրել հայի բազմադարյա կոդն ու մեզ սարքել թուրքի հարճ. 21-րդ դարում արևմտյան որոշ կենտորններ ցանկանում են կյանքի կոչել թուրանական պրոյեկտը, և որպեսզի Հայաստանն այդ ճանապարհին խոչընդոտ չդառնա, Աննան ուզում է փոխել իրականությունն ու ներշնչել մարդկանց, որ թուրքն էլ է մարդ մեզ նման ուստի չարժե նրա մասին պատկերացումները խարսխել դարավոր փորձի ու դրանից բխող պատկերացումների վրա: Ցեղասպանությո՞ւնն է խանգարում, մոռացեք այն, քանզի 21-րդ դարում ենք ապրում:

Պատերազմող աշխարհում Աննան ցանկանում է «խաղաղության խաչմերուկ» կառուցել՝ չխոսելով այն մասին, որ այդ ընթացքում Ադրբեջանը բազում միլիարդների զենք ու զինտեխնիկա է ձեռք բերում՝սպասելով իր ժամին:

Այդպես է վարվում, որ առաջիկա պատերազմին հայ հանրությունն ու պետությունն անպատրաստ գտնվեն՝ հեշտացնելու թուրքի գործը. չի ցանկանում, որ Հայաստանը ոչնչացնելու ճանապարհին թուրքը շատ արյուն թափի, քանի որ թուրքի արյունն Աննայի համար թանկ է: