Իսկ գիտե՞ս արդյոք, թե ինչ է լինում, երբ քո սիրտը քեզ թվում է օտար,


00:19 , 27 սեպտեմբեր, 2013

Իսկ գիտե՞ս արդյոք, թե ինչ է լինում,
Երբ քո սիրտը քեզ թվում է օտար,
Երբ հոգիդ արդեն քեզ չի ենթարկվում,
Իսկ միտքդ նրա հետ է անդադար...

Իսկ գիտե՞ս արդյոք, թե ինչ է լինում,
Երբ փորձում ես լուռ սիրուդ մոռանալ,
Երբ ամբողջ սրտով նրան ես սիրում,
Սակայն փորձում ես անխոս հեռանալ...

Իսկ գիտե՞ս արդյոք, թե ինչ է լինում,
Երբ որ օրերից մի օր էլ հանկարծ
Օտար մարդկանց մեջ նրան ես տեսնում,
Եվ վերհիշում ես պահերն այն անցած...

Իսկ գիտե՞ս արդյոք, թե ինչ է լինում,
Երբ դու միայնակ քայլում ես երկար,
Երբ քո աչքերը նրան են փնտրում,
Իսկ շուրջբոլորդ գիշեր է խավար...

Իսկ գիտե՞ս արդյոք, որ այս տողերը
Հետևանք են մի պարզ զգացմունքի,
Իսկ այդ բառի մաս կազմող տառերը
Իմաստն են անհայտ իմ տիեզերքի...

Հեղինակ՝ Յ.Ա.Շ.