Եվրոպական երկրները խաղաղություն չեն փնտրում Ուկրաինայում. ԱՄՆ պետքարտուղար


23:45 , 1 մարտ, 2025

Lurer.com-ը գրում է․

Եվրոպական երկրները չեն ձգտում Ուկրաինայում զինված հակամարտության խաղաղ ավարտի և փորձում են այն երկարացնել ևս մեկ տարով։

Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով, այս կերպ եվրոպացի քաղաքական գործիչները հույս ունեն թուլացնել Ռուսաստանը։

«Մի արտգործնախարար ինձ ասաց. «Չեմ պատրաստվում նրա անունը տալ, բայց կարող եմ փոխանցել էությունը՝ պատերազմը շարունակվում է ևս մեկ տարի այն աստիճանի, որ Ռուսաստանն այնքան թուլացած է զգում, որ խաղաղություն կխնդրի»»,- ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը։

Ռուբիոն ծրագիրն անվանել է «անիրատեսական» և ընդգծել, որ հակամարտությունը ևս մեկ տարով երկարաձգելը միայն կհանգեցնի ավելի շատ զոհերի և ավերածությունների։