ՔՊ-ն հաստատել է Գյումրիի և Փարաքարի արտահերթ ընտրություններում կուսակցության նախընտրական ցուցակները


21:11 , 1 մարտ, 2025
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության արտահերթ նիստում հաստատվել են Գյումրիում և Փարաքարում կայանալիք ընտրություններում կուսակցության նախընտրական ցուցակները։ 
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։ 
«ՔՊ Վարչության արտահերթ նիստում հաստատվեցին Գյումրիի եւ Փարաքարի նախընտրական ցուցակները»,-գրել է Փաշինյանը։ 
Գյումրիի և Փարաքարի ավագանիների արտահերթ ընտրությունները կկայանան մարտի 30-ին։ Գյումրիում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն Սարիկ Մինասյանն է, իսկ Փարաքար համայնքի ղեկավարի թեկնածուն Լյուդվիգ Գյուլնազարյանն է։