Զելենսկու այցը Վաշինգտոն լիակատար քաղաքական և դիվանագիտական ​​ձախողում էր Կիևի համար․ Զախարովա


17:05 , 1 մարտ, 2025

Tert.am-ը գրում է․

Զելենսկին Վաշինգտոնում իր  պահվածքով հաստատեց, որ ինքն ամենավտանգավոր սպառնալիքն է համաշխարհային հանրության համար և տարված է պատերազմը շարունակելու մոլուցքով։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

«Զելենսկու այցը Վաշինգտոն լիակատար քաղաքական և դիվանագիտական ձախողում էր Կիևի ռեժիմի համար»,- նշել է նա։

Զախարովայի խոսքով, Զելենսկին մերժում է խաղաղությունը, քանի որ նրա համար դա «մահվան պես մի բան է»։

Հիշեցնենք, որ երեկ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ թեժ բանավեճ է տեղի ունեցել Զելենսկու և Թրամփի ու Վենսի միջև։