Այսօր Ռուբենը մատնված է ոչ միայն քաղաքակրթության, այլև Հայաստանի իշխանությունների անտարբերությանը․ Ռուբեն Մխիթարյան


20:06 , 27 փետրվար, 2025
Ռուբեն Վարդանյանի հետ ես աշխատել եմ «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխություններից երկուսի ընթացքում: Ռուբենի աչքերում միշտ եղել է հավատ առ մերձավորի, հավատ առ մարդկություն, հավատ առ քաղաքակրթություն:
Այսօր Ռուբենը, Բակոն, Արկադին, Արայիկը, Լևոնը և Դավիթները մատնված են ոչ միայն քաղաքակրթության, այլև Հայաստանի իշխանությունների անտարբերությանը:
Նրանք իմ և ձեր հայրենակիցներն են... արյունակիցներն են... հայերն են:
Նրանց կռիվը մեր կռիվն է: Հիշե՛ք: Մի՛շտ: