Lurer.com-ը գրում է․
Եռաբլուրը սրբավայր է, սովորական գերեզման չէ, երբ շատերը գնում են Եռաբլուր իրենց երեխաների, իրենց հարազատների մոտ նստելու, այնտեղ իրենք հոգևոր հանգստություն են ստանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Մեր երկրի դարպասն այդպես է՝ 30 տարի պատերազմ, բա եթե մենք Եռաբլուրը չհարգենք ու չհասկանանք... այնտեղ պահապան հրեշտակներ են՝ իրենց սպարապետի հետ։
Հանգիստ թողեք «Եռաբլուրը», երբ փակում են «Եռաբլուր» գնացողների ճանապարհը, դա ամենամեծ անարգանքն է հերոսությունների տեսանկյունից, այնտեղ այն մարդիկ են, որոնք իրենց կյանքը տվել են, որ մենք շփվենք»,- ասաց նա:
Քոչարյանը նաև հորդորել է հանգիստ թողնել հերոսների ընտանիքներին ու չքաղաքականացնել յուրաքանչյուր միջադեպ: